5569 դիտում
23:53 27-08-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 27-ին
1576 թ. – մահացել է Տիցիանը, վերածնունդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը (ծն. 1477 թ.):
1770 թ. – ծնվել է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը (մահ. 1831 թ.):
1828 թ. – ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճեցին Ախալցխայի բերդը։
1871 թ. – ծնվել է Թեոդոր Դրայզերը, ամերիկյան գրող, հասարակական գործիչ, ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (մահ. 1945 թ.):
1884 թ. – ծնվել է Ալեքսանդրե Աբաշելին, վրացի բանաստեղծ (մահ. 1954 թ.):
1896 թ. – Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի ունեցավ աշխարհի ամենակարճ պատերազմը։
1941 թ. – ծնվել է Սեզարիա Էվորան, երգչուհի Կաբո Վերդեից, կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժանրերի երաժշտություն (մահ. 2011 թ.):
2003 թ. — Մարսն առաջին անգամ 60 000 տարվա ընթացքում մոտեցավ Երկրին ռեկորդային մոտ տարածության։
2007 թ. – մահացել է Մարկոս Գրիգորյանը, ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր (ծն. 1925 թ.):
Նմանատիպ նյութեր
4115 դիտում
23:40 01-08-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 1-ին
2666 դիտում
12:45 02-08-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 2-ին
3221 դիտում
19:47 03-08-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 3-ին
Այս բաժնից
3361 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2812 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3322 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը