211652_close_icon
views-count6423 դիտում article-date 10:40 28-08-2016

Ուժգին փոթորիկ Գրոզնիում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս գիշեր ուժգին փոթորիկ է տեղի է ունեցել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: Այս մասին հայտնում է RBC-ն: Քամին ու տեղացող կարկուտը ավիրվել են ավելի քան 70 շենքեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 զոհ: Արտակարգ իրավիճակների նախախարարության մամլո ծառայությունը հաղորդել է, որ 21-ամյա աղջիկը մնացել է տան փլուզված պատի տակ: Կա նաև 1 վիրավոր: Աղետը վնասել է հասարակական շինություններ, ծննդատներ, բազմաթիվ դպրոցներ, տասնյակ բնակելի շենքեր: Քամին շպրտել է շինությունների տանիքները: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ այսօր՝ օգոստոսի 28-ին, Գրոզնիում շարունակվելու են անձրևները, որոնք կուղեկցվեն ամպրոպով և ուժեղ՝ 20մ/վ արագությամբ քամիով: Գրոզնիում, որտեղ, ըստ քաղաքապետ Մուսլիմ Խուչիևի՝ բնակելի տները հոսանքազրկվել են, ուժգին քամուց տապալվել են բազմաթիվ էլեկտրասյուներ, արմատախիլ են եղել հաստաբուն ծառեր՝ արտակարգ դրություն է հայտարարվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր