Թուրքիան ավիահարվածներ է հասցնում քրդական ինքնապաշտպանական ջոկատների դիրքերի ուղղությամբ
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Թուրքիան ավիահարվածներ է հասցնում քրդական ինքնապաշտպանական ջոկատների դիրքերի ուղղությամբ։
Բախումները տեղի են ունենում Սիրիայի տարածքում։ Այս մաաին գրում է թուրքական Milliyet թերթը։
Այսօր առավոտյան թուրքական ռազմական ինքնաթիռները գնդակոծել են մի շարք դիրքերը։
Օգոստոսի 24-ին Թուրքական ինքնաթիռները սկսել են Ջարաբլուս քաղաքի ազատագրումը Իսլամական պետության ուժերից։