Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում ԻՊ դիրքերի ուղղությամբ, տեսանյութ
Ռուսաստանի օդուժը Սիրիայում արդեն ավիահարվածներ է հասցնում Իսլամական Պետության դիրքերի ուղղությամբ:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` Մոսկվան այդ մասին տեղեկացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին և մի շարք պետություններին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ծրագրում էր Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնել Իսլամական պետության դիրքերին, եթե նույնիսկ ԱՄՆ-ը հրաժարվեր ուժերը միավորելու առաջարկից: