Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Նավթի միջազգային շուկայում բացասական գնային դինամիկան շարունակվում է. պատճառը դոլարի ամրապնդման ուղղությամբ ըարվող ճնշումներն են, հաղորդում է rosbalt.ru-ն։
Մոսկվայի ժամանակով ժամը 13։42-ի դրությամբ Brent էտալոն նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում ընկել է 1.62 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49.36 ԱՄՆ դոլար։
WTI տեխասյան նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում ընկել է 1.43 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46.96 ԱՄՆ դոլար։
Նշենք, որ նախրոդ ուրբաթԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավար Ջանեթ Ելենը հայտարարեց, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի տոկոսային դրույքների բարձրացման պայմանները լավացել են։