211652_close_icon
views-count2196 դիտում article-date 13:36 30-08-2016

ԱՄՆ-ում օդանավի ուղևորը փորձել է թռիչքի ժամանակ բացել օդանավի դուռը

Alaska Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Միննեափոլիսի օդանավակայանում այն բանիչց հետո, երբ օդանավի ուղևորներից մեկը փորձել է բացել օդանավի դուռը թռիչքի ընթացքում, հաղորդում է CBS News-ը։ Օդանավն իրականացնում էր Նյու Յորք-Սիեթլ չվերթը։ Ընկերության ներկայացուցիչ Հալլեյ Քնիգգի խոսքով՝ մարդը չի կարող թիռչքի ժամանակ բացել օդանավի դուռը մեծ ճնշման պատճառով։ Միննեսոթայի ոստիկանությունը ենթադրում է, որ բերման ենթարկված ուղևորի մոտ հոգեկան շեղումներ կան։ Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Օդանավն այնուհետ կրկին օդ է բարձրացել և շարունակել թռիչքը։

Նմանատիպ նյութեր