ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային չռմբակոծել Սիրիայում քրդական բնակավայրերը
Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիայի և Սիրիայի քուրդ ապստամբների միջև շարունակվող բախումներն անընդունելի են և պետք է անհապադ դադարեցվեն, փոխանցում է BBC-ն։
Twitter-ի իր էջում միջազգային կոալիցիայի ներկայացուցչությունը նշել է, որ բախումները քրդերի դեմ այն շրջաններում, որտեղ որ կոալիցիան պայքարում է «Իսլամական պետության» դեմ, լուրջ մտահոգություն է առաջացնում։
Ի պատասխան, Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքն ասել է. «Ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու, թե որ ահաբեկչական կազմակերպության դեմ մենք պետք է պայքարենք և որին արհամարհենք»՝ հավելելով, որ թուրքական ուժերը պայքարում են Սիրիայի տարածքում ահաբեկիչների (քրդերի) դեմ, քանի որ նրանց նպատակն է միջանցք բացել Իրաքից դեպի Միջերկրական ծովը։
Միևնույն ժամանակ Սիրիայի քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատները» հայտարարել են, որ Թուրքիան պարզապես ցանկանում է օկուպացնել սիրական տարածքները։