211652_close_icon

Բողոքելն ու նվնվալը՝ մշակույթի անբաժան մաս. «Առավոտ»

views-count1857 դիտում article-date 09:48 30-08-2016
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Իմ ողջ լրագրողական գործունեության ընթացքում ես Հայաստանում գրեթե չեմ տեսել որևէ մարդու, որն ինձ հանդիպելիս ասի, որ նա գոհ է իր վիճակից, ուրախ է, որ իր կյանքը հենց այդպես է դասավորվել, որ ունի հետաքրքիր աշխատանք, դրանից բավականություն է ստանում, և դրա դիմաց իրեն տրվում է բավարար աշխատավարձ։ (Ես, օրինակ, դա կարող եմ պնդել, բայց այս հարցում նույնպես չնչին փոքրամասնության մեջ եմ)։ 25 տարի շարունակ խոսակցության գլխավոր թեման է սեփական խղճուկ նյութական վիճակը (այդ թվում՝ մարդկանց, որոնց «ռեսուրսները» էապես գերազանցում են իմ հնարավորություններին), որից սահուն անցում է կատարվում իշխանությունների ապօրինի հարստությանը, իսկ այնուհետև՝ «էս երկրի» ու «էս ազգի» հասցեին բավականին տհաճ բնութագրերին։ Իշխանությունները փոխվում են, իսկ մենախոսությունների թեման մնում է նույնը։ Վստահ եմ, որ կես տարուց էլ այս առումով ոչ մի բան չի փոխվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության գլխին լինելու։ Բացի օբյեկտիվ հիմքերից՝ դա, կարծում եմ, նաև մշակույթի մի մասն է, որը ձևավորվել է Հայաստանում դեռևս բրեժնևյան ժամանակներից։ Այդ շրջանում էլ, թեև լրագրող չէի, աջից և ձախից լսում էի գրեթե նույն զրույցները՝ այսինչ ցեխավիկը, պահեստապետը կամ դատախազը «այսքան փող է առնում», այնինչը՝ այնքան»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր