1820 դիտում
10:43 17-11-2021
Ռուսներից ԱԺ ամբիոնից բողոքելն անիմաստ է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատերազմի անփառունակ ավարտից մի քանի օր հետո ես գրել էի, որ հիմա, իմ կարծիքով, նույնիսկ 4-րդ դասարանի երեխային պետք է պարզ լինի, որ Ադրբեջանի հարձակման հաջորդ թիրախը կլինի ՀՀ Սյունիքի մարզը: Ի պատասխան իշխանության չափից դուրս խանդավառ կողմնակիցներն ինձ մեղադրում էին խուճապային տրամադրություններ տարածելու մեջ՝ պնդելով, որ Արցախը մի բան է, «պաշտոնապես» Ադրբեջանի տարածքն է, իսկ ահա Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ բոլորովին այլ բան է, եւ ռուսները, պարսիկները, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությունը նման ոտնձգություններ թույլ չեն տա: Այդպիսի դատողություններ անողներն, ամենայն հավանականությամբ, ծանոթ չեն համաշխարհային եւ հայ ժողովրդի պատմությանը, ինչպես նաեւ չեն հետեւում այժմ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Պատերազմում հաղթած կողմը երբեք չի բավարարվում պարտության թուղթը ստորագրելու պահի (տվյալ դեպքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին) ձեռք բերածով, եւ փորձում է թուլացած հակառակորդից կորզել առավելագույնը:
Այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը նույնպես չի հասկացել իրավիճակի լրջությունը եւ, ըստ երեւույթին, հույս է դրել նրա վրա, որ եռակողմ բանակցություններում ինչ-որ գեղջկական ճարպկություն կդրսեւորի ու կկարողանա մի կերպ պահպանել նոյեմբերի 9-ի «status quo»-ն: Հիմա պարզվեց, որ դա հիմնովին սխալ հաշվարկ է: Արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը շատ ավելի բարդ եւ նուրբ գործ է, քան խարազանող ճառերով սրան-նրան «քլնգելը»: Հատկապես բարդ գործ է Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելը: Մեր այսօրվա պաշտոնյաները ոչ միայն պատկերացում չունեն, թե ինչպես է կառուցված ռուսաստանյան իշխանությունը եւ ինչպես է պետք այնտեղ հարցեր լուծել: Նրանց մեծ մասը նույնիսկ ռուսերեն էլ չգիտի:
Երեկ ՔՊ-ականներն իրենց շեֆից հրահանգ էին ստացել՝ ԱԺ ամբիոնից շանտաժել ռուսներին, իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ «մուննաթ գալ»: Նախ՝ Փաշինյանի կողմից կազմած ցուցակով խորհրդարան մտած պատգամավորներն այն քաղաքական քաշը, այն հեղինակությունը չունեն, որ նրանց դիմումները ռուսներին կամ միջազգային հանրությանը որեւէ ազդեցություն ունենան: Երկրորդ՝ Ռուսաստանի հետ պետք է աշխատել ապարատային, բյուրոկրատական եղանակով՝ դա այն երկիրը չէ, որի վրա կարող են ազդել PR ակցիաները: Եվ վերջապես, ռազմաճակատում ստեղծված իրավիճակն ամենեւին ռուսների մեղքը չէ. պատճառը անտերության մատնված պետությունն է:
... Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ ելքը իշխանության հեռացումն է: Այսինքն ի՞նչ՝ խորհրդարանական նոր արտահերթ ընտրությունների կազմակերպո՞ւմը: Դուք դեռ չե՞ք համոզվել հունիսի 20-ի փորձով, որ Փաշինյանի ընտրազանգվածը (ավելի քան 680 հազար քաղաքացի), մեղմ ասած, անտարբեր է մարդկային եւ տարածքային կորուստների հանդեպ: Եթե վաղը լինեն նոր արտահերթ ընտրություններ, ապա դրանց ելքի վերաբերյալ ես ոչ մի կասկած չունեմ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1791 դիտում
09:48 30-08-2016
Բողոքելն ու նվնվալը՝ մշակույթի անբաժան մաս. «Առավոտ»
8308 դիտում
10:00 09-04-2016
Ո՞ւմ մտքով կանցներ, որ Ադրբեջանը ռուսներից գնած զենքը կօգտագործի Ղարաբաղի դեմ. «Չորրորդ իշխանություն»
1367 դիտում
15:09 11-07-2019
Բելառուսը կրկին որոշել է պարտք վերցնել ռուսներից
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին