211652_close_icon
views-count1844 դիտում article-date 16:24 30-08-2016

Ուկրաինական «Նավթոգազ»-ը ռուսական «Գազպրոմ»-ից մոտ 14 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջել

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հստակեցրել է «Նավթսգազ Ուկրաինա» ընկերության՝ ՌԴ-ից բնական գազի մատակարարման մասին պայմանագրի հայցով պահանջվող դրամական փոխհատուցման չափը. այն կազմում է 14.23 մլրդ դոլար, հաղորդում է mignes.ru-ն՝ հղում անելով ընկերության՝ ՖՀՄՉ-ի վերաբերյալ հաղորդագրությանը։ Գործը քննվում է Ստոկյոլմի արբիտրաժային դատարանում։ Այսպես, «Նավթոգազ»-ը պահանջում է «Գազպրոմ»-ից հետադարձ գնի փոփոխություն, գերվճարների փոխհատուցում, ինչպես նաև պայմանագրում գազի վերավաճառքն արգելող կետի չեղարկում։ «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ բանավոր լսումները տեղի կունենան սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ որոշումը կկայացվի մինչև 2017 թվականի մարտի վերջը։ Գործընթացը ձգձգվում է 2014 թվականից։

Նմանատիպ նյութեր