Թայլանդում կառուցել են երկրի ամենաբարձր երկնաքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվել են երկրի ամենաբարձր երկնաքերի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում է RBC-ն:
Maha Nakhon անվանումով երկնաքերի պաշտոնական բացումը, որը կառուցում են արդեն 8 տարի՝ տեղի կունենա միայն 2017 թ-ին:
Նոր երկնաքերի առաջին 6 հարկերում կտեղակայվեն առևտրի կենտրոնները, իսկ մնացած հարկերում լյուքս դասի բնակարաններ, որոնք ռեկորդային արժեք կունենան Թայլանդի համար՝ սկսած 2 մլն դոլարից:
Ներկայացնում ենք տեսանյութը: