23117 դիտում
10:14 31-08-2016
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը իրեն առաջադրող Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), Հրաչիկ Աբգարյանի, Զարզանդ Գրիգորյանի խորհրդով սկսել է «պաշտոնների բաժանում անել»
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը իրեն առաջադրող Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), Հրաչիկ Աբգարյանի, Զարզանդ Գրիգորյանի խորհրդով սկսել է «պաշտոնների բաժանում անել»: Որպեսզի իր ընտրաթիմում ընդգրկվեն, որպեսզի իրեն ձայն տան, բոլորին պաշտոններ է խոստանում քաղաքապետարանում, գործազուրկներին աշխատանք է խոստանում քաղաքապետարանում:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստացանք Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Վազրիկ Գրիգորյանից: Փոխքաղաքապետը փաստարկված ներկայացրեց, որ Թումանյան Արթուրի արածն ավանտյուրա է, որ քաղաքապետարանի աշխատակիցները համայնքային ծառայողներ են, ովքեր պաշտպանված են օրենքով: Երբեք չի կարող որեւէ քաղաքապետ իր քմահաճույքով աշխատանքից ազատել մասնագետներին ու նրանց փոխարեն ուրիշներին աշխատանքի ընդունել:
Բացի այդ, համայնքում կա ավագանու ինստիտուտ, եւ քաղաքապետն իրավունք չունի միանձնյա որեւէ որոշում կայացնել: «Այնպես որ,- ասաց Վազրիկ Գրիգորյանը,- Թումանյանն ուղղակի կամենում է մոլորեցնել մի 15-20 հոգու, որ իր օգտին քվեարկեն, բայց չի կարող. Էջմիածնեցիներն իմաստուն են»:
Նմանատիպ նյութեր
6385 դիտում
09:52 30-04-2015
Գարեգին Չուգասզյանը Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հետ Նուբարաշենում միևնույն խցում է. ՀԺ
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»