3919 դիտում
13:47 31-08-2016
Թուրքիան Գերմանիային մեղադրել է «քաղաքակիրթ ռասիզմի» մեջ
Թուրքիայի՝ Եվրոպական հարցերով նախարար Օմար Չելիքը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովում Գերմանիայի ներկայացուցիչ Գյունթեր Էթթինգերի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան դժվար թե դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «քաղաքակիրթ ռասիզմի» նման է, հաղորդում է Reuters-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թվային տնտեսության ու տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը հայտարարել էր, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը հնարավոր կլինի միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռանալուց հետո։
«Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինի պես կարևոր են ԵՄ-ի համար։ Սակայն կառույցին նրա անդամակցությունը ներկայիս պայմաններում և մինչև հաջորդ տասնամյակը պարզապես անհնարին է։ Ավելի շուտ, այդ մասին հնարավոր կլինի խոսել Էրդողանի հեռանալուց հետո»,-ասել էր եվրահանձնակատարը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Բրյուսելը կարող է չեղարկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը մինչև հոկտեմբերի 1-ը, եթե թուրքական իշխանությունները կարողանան կատարել բոլոր պահանջները՝ դադարեցնել զանգվածային ձերբակալությունները և փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը։ Իր հերթին էլ Էրդողանը մեղադրել էր ԵՄ-ին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը տեղի կունենա 2023 թվականից ոչ ուշ։
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
21:26 15-09-2015
«Լիվերպուլի» նախկին հարձակվողը Ջերարդին մեղադրել է ռասիզմի մեջ
3329 դիտում
12:15 08-01-2016
«Էսպանյոլը» Սուարեսին մեղադրել է ռասիզմի մեջ. տեսանյութ
5914 դիտում
20:50 18-12-2017
Գրիզմանին մեղադրել են ռասիզմի մեջ
Այս բաժնից
1225 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
907 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել
901 դիտում
20:03 06-01-2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 34 պատանդի՝ գործարքի առաջին փուլում