211652_close_icon

Իռլանդիայում արտակարգ վայրէջքի ժամանակ Boeing-ի ուղևորները վնասվածքներ են ստացել

views-count4044 դիտում article-date 14:52 31-08-2016
Առնվազն 16 մարդ է տուժել Իռլանդիայում ամերիկյան United Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing ուղևորատար օդանավի կոպիտ վայրէջքի հետևանքով, հաղորդում է Interfax-ը։ Ավիափոխադրող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ներկա պահին ընկերությունը օգնություն է ցուցաբերում UA-880 չվերթի ուևորներին, ովքեր Հյուսթոնից դեպի Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան թռչելու պահին ընկել են ուժգին և անսպասելի օդային ալիքների մեջ, ինչի պատճառով օդանավի անձնակազմն արտակարգ վայրէջք է կատարել Իռլաբդիայի «Շեննոն» միջազգային օդանավակայանում։ Օդանավում եղել է 207 ուղևոր և անձնակազմի 13 անդամ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Նմանատիպ նյութեր