211652_close_icon
views-count25081 դիտում article-date 23:57 31-08-2016

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են 07-ն ու ջորին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Սիմոնյանի վարած ВАЗ 21011 մակնիշի 29 ՏՍ 847 համարնիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 PO 858 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21011-ի վարորդ Ա. Սիմոնյանը տեղում մահացել է, իսկ մյուս ВАЗ 2107-ի վարորդը, ում տվյալները ճշտվում են՝ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կատավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը: Փաստի առթիվ Իջևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր