211652_close_icon
views-count31121 դիտում article-date 15:41 01-09-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Սայաթ-Նովա պողոտայում Lexus-ի վարորդը կայանատեղիի համար մեքենաների ջարդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 86 OC 086 համարանիշի, Mercedes մակնիշի 74 PU 777 համարանիշի, KIA մակնիշի 30 OL 366 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի 17 UU 533 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տվյալների, վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, ով կայանատեղի փնտրելու ժամանակ տեսնելով, որ մեքենաներից մեկը դուրս է գալիս, կտրուկ արագություն է հավաքել և դարձել վթարի պատճառ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր