211652_close_icon
views-count2710 դիտում article-date 18:05 01-09-2016

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի պատվիրակության անդամները այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակության անդամները սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։ Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին։ Հյուրերը գրառում են կատարել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում։

Նմանատիպ նյութեր