211652_close_icon
views-count2079 դիտում article-date 23:28 01-09-2016

Հետաքրքիր անակնկալ՝ առաջին դասարանցիների համար

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների մի շարք առաջին դասարանցիներ ավանդույթի համաձայն օրը շարունակել են հետաքրքիր անակնկալով: Երեխաներն իրենց ծնողների հետ հնարավորություն են ունեցել «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսներով շրջել և ծանոթանալ մայրաքաղաքի տեսարժան ու պատմամշակութային վայրերին: Շեղվելով սահմանված երթուղուց՝ վերջնականգառն այս անգամ Մանկական երկաթուղու զբոսայգում էր, ուր առաջինցիները մասնակից դարձան տոնական ուրախ միջոցառման: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների և մարզական կրթօջախների սաներ, տաղանդաշատ փոքրիկ կատարողներ: Դպրոցականների տոնը լիարժեք դարձնելու նպատակով կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր:   [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր