Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի վիճակը ծայրահեղ ծանր է
Բժիշկները Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով այդ երկրի կառավարությանը։
«Վերջին օրերին մեր նախագահի առողջական վիճակը վատթարացել է, և բժիշկների կարծիքով՝ գնահատվում է կրիտիկական»,-գրում են ուզբեկական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ Ուզբեկստանի կառավարությունը հաստատել էր տեղեկությունը, որ 78-ամյա Քարիմովը հոսպիտալացվել է ինսուլտով։
Սեպտեմբերի 1-ը Ուզբեկստանում նշվում է որպես երկրի անկախության օր։
Ի. Քարիմովը այս երկրի նախագահի պաշտոնում է 1990 թվականից։