1843 դիտում
15:12 02-09-2016
ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթանալ մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում իրավական ակտերի նախագծերի մշակման ոլորտում հանրության իրազեկման հետ առնչվող առկա հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Մասնավորապես, կստեղծվի մեկ միասնական առցանց հարթակ, որը հնարավորություն կտա գերատեսչությունների համար իրենց կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը տեղադրել ինչպես իրենց պաշտոնական կայքում, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այդ կերպ կարող են ծանոթանալ տեղադրված նախագծերին, իսկ միասնական կայքում գրանցվելու դեպքում՝ ներկայացնել նաև իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում:
Վերոնշյալ կարգավորումները հնարավորություն կստեղծեն առցանց հետևել նախագծի հետագա ընթացքին՝ ընդունվել է արդյոք, թե ոչ, ինչպես է խմբագրվել, չընդունելու հիմնավորումները:
Նմանատիպ նյութեր
1376 դիտում
10:48 05-02-2014
Տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
4741 դիտում
22:51 13-07-2018
Այսուհետեւ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու գործառույթը ՊԵԿ-ի փոխարեն կկատարի Ֆիննախը
Այս բաժնից
589 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել
496 դիտում
16:27 07-11-2024
Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը
436 դիտում
15:54 07-11-2024
Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարին