211652_close_icon
views-count946 դիտում article-date 15:54 07-11-2024

Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) արհեստական բանականության և ռոբոտաշինության կենտրոնի ղեկավար Իրակլի Բերիձեի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովն ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր