Հրապարակվել է Մոսկվայի կենտրոնում Կրեմլի պաշտոնյայի ծառայողական BMW-ի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում հրապարակվել է այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Մոսկվայի կենտրոնում՝ Կուտուզովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող Mercedes CLS դասի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս գալիս հանդիպակաց գոտի և բախվում ընթացող BMW 7-րդ սերիայի ավտոմեքենային:
Բախման հետևանքով BMW-ի վարորդը, ով Կրեմլի պաշտոնյայի վարորդն էր՝ տեղում մահացել է, իսկ Mercedes CLS-ի վարորդ, 38-ամյա Յան Կամիլովը ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է:
Պարզվել է, որ մահացած վարորդը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ 10 տարվա աշխատանքային փորձով վարորդն էր և այդ պահին նա մեքենայում առանց ուղևորի է եղել:
Ըստ նախնական տվյալների՝ մեղավոր վարորդին 5 տարի ազատազրկում է սպասվում:
Ներկայացնում ենք տեսանյութը: