211652_close_icon
views-count2199 դիտում article-date 18:02 03-09-2016

Ամենակոռումպացված ոլորտը դատական համակարգն է. Ալեքսանդր Ամարյան

«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին՝ առանձնացնելով այս ոլորտում առկա խնդիրները: [b]«Իմ կարծիքով ամենակոռումպացված ոլորտը դատական համակարգն է: Կոռուպցիայի դեմ պայքար տարվում է, բայց ոչ այդքան գլոբալ»[/b],- ասաց նա և նշեց, որ կոռուպցիան, աղանդները ամենամեծ վտանգներն են երկրի համար: Ալեքսանդր Ամարյանը՝ գտնում է, որ իշխանության մոտ կա քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, սակայն հանրությունը պետք է հասնի կոռուպցիոն երևույթների մեջ չներգրավվելու գիտակցությանը։

Նմանատիպ նյութեր