2073 դիտում
14:03 07-12-2016
Ուկրաինան ճանաչվել է Եվրոպայի ամենակոռումպացված երկիր
Եվրոպայի աուդիտորական դատարանի տարածած զեկույցում նշվում է, որ Եվրոպայի ամենակոռումպացված երկիրը Ուկրաինան է, հայտնում է Interfax գործակալությունը։
Զեկույցում ներկայացվել է Եվրամիության կողմից Ուկրաինայում անցկացվող բարեփոխումներին ցույց տրվող աջակցությունը. «Չնայած նրան, որ Ուկրաինան ջանքեր է ներդնում բարեփոխումների ոլորտում, այդուհանդերձ, նախկինի պես համարվում է aմենակոռումպացված եվրոպական պետությունը»։
Դատարանի կարծիքով՝ Ուկրաինայում տնտեսության, քաղաքականության և զանգվածալին լրատվական ոլորտում հիմնական ղեկը օլիգարխների ձեռքում է։
«Օլիգարխների կլանը շարունակում է էական ազդեցություն ունենալ տնտեսության, քաղաքականության ու ԶԼՄ-ների գործունեության վրա»,-ասված է փաստաթղթում։
Ի հավելումն՝ Նշվում է, որ եվրոպական աուդիտորների խնդիրն է՝ գնահատել Եվրամիության ֆինանսական միջոցների ճիշտ ու արդյունավետ ծախսը։
Նմանատիպ նյութեր
2199 դիտում
18:02 03-09-2016
Ամենակոռումպացված ոլորտը դատական համակարգն է. Ալեքսանդր Ամարյան
4072 դիտում
22:16 25-07-2017
Ուկրաինան ԱՄՆ նախագահի ընտրություններին չի օգնել թեկնածուներից ոչ մեկին. Ուկրաինան պատասխանել է Թրամփին
1850 դիտում
09:07 27-02-2014
Ուկրաինան Հայաստանի համար կդառնա «երրորդ երկիր»․ ՀԺ
Այս բաժնից
730 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
832 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել