3485 դիտում
13:07 25-11-2016
Հայաստանի հետ համագործակցության ամենակայացած և ոչ խնդրահարույց ոլորտը ոռոգման համակարգն է. Ալեքսեյ Չերկաև
«Եվրասիական զարգացման բանկի համար Հայաստանի հետ համագործակցության ամենակայացած և ոչ խնդրահարույց ոլորտը ոռոգման համակարգն է»,- այս մասին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ալեքսեյ Չերկաևը:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի խնդրանքով հյուրերը ներկայացրել են ԵՀԿԶ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը:
Ըստ Ա. Չերկաևի՝ այս պահին քննարկվում են «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակում հետաձգված գնումների գործընթացի կազմակերպման մանրամասները: Ըստ պաշտոնյայի՝ Համաշխարհային բանկի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է գնումների գործընթացը սկսել արդեն 2017 թվականի տարեսկզբին:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն:
Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ չնայած այն հանգամանքին, որ հետաձգված գնումների գործընթացը որոշ խնդիրներ է առաջացրել ընդհանուր ծրագրի իրականացման համար, սակայն, նաև պատասխանատվության ավելի ծանր բեռ է դրել պատասխանատուների ուսերին՝ աշխատանքն առավել մանարասն և բարեխղճորեն կազմակերպելու առումով:
Նմանատիպ նյութեր
2196 դիտում
18:02 03-09-2016
Ամենակոռումպացված ոլորտը դատական համակարգն է. Ալեքսանդր Ամարյան
2627 դիտում
16:15 22-09-2016
Էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է. ՀՀ վարչապետ
1599 դիտում
20:45 17-07-2019
Հայաստանի դատական համակարգն իրեն անտեր է զգում, ման է գալիս տիրոջ. Նիկոլ Փաշինյան. Tert.am
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված