211652_close_icon
views-count5952 դիտում article-date 23:00 03-09-2016

Հին Հռոմեցիները քարի ամրացման համար օգտագործում էին ցեմենտ. որի գաղտնիքը կորավ միջին դարերում

Հին ժամանակների պարզագույն կամուրջները գետի վրայով գցված գերաններ էին։ Սկզբնական կամուրջները փայտից էին և այժմ էլ շատ կան գործող փայտե կամուրջներ։ Հետագայում որպես նյութ սկսեցին օգտագործել քարը։ Սկզբնական շրջանում քարից էին միայն կամրջի հենասյուները, իսկ հետագայում սկսեցին քարից կառուցել նաև կամարները։ Կամրջի կառուցման գործում մեծ հաջողության հասան Հին Հռոմում։ Հին Հռոմեցիները քարի ամրացման համար օգտագործում էին ցեմենտ. որի գաղտնիքը կորավ միջին դարերում։ Միջին դարերր եվրոպական քաղաքների և առևտրի բուռն զարգացումը ամուր կամուրջների կարիք առաջացրին։ Այն ժամանակվա կամուրջների ամենամեծ թռիչքները չէին գերազանցում 70 մետրը։ 16 և 17-րդ դարերում ավելի խոշոր կամուրջների կարիք առաջացավ, որոնց տակով խոշոր նավերը հնարավորություն կունենային անցնելու։ 18-րդ դարում կամուրջների թռիչքը հասավ 100 մետրի։ Դարի վերջից սկսեցին մետաղյա կոնստրուկցիաներ օգտագործել։ Առաջին մետաղյա կամուրջը կառուցվեց Մեծ Բրիտանիայում՝ Սևերն գետի վրա 1779 թվականին; Թռիչքի բարձրությունը 30 մետր էր։ Կամարները չուգունից էին։ 19-րդ դարում երկաթգծի հայտնվելով պահանջ առաջացավ մեծ բեռնատարողությամբ կամուրջների, որը նպաստեց կամրջաշինարարությանը։ Որպես հիմնական շինանյութ առաջ են գալիս պողպատը, երկաթը։ Գյուստավ Էյֆելը 1877 թվականին կառուցեց ձուլած երկաթից կամուրջ Դորա գետի վրայով Պորտուգալիայում։ Թռիչքի բարձրությունը 160 մետր էր։ 19-րդ դարի վերջի եվրոպական ամենաերկար կամուրջը Բելելյուբսկու նախագծած Սիզրանի կամուրջն էր Վոլգա գետյի վրայով։ 20-րդ դարում կամուրջները սկսեցին կառուցել երկաթբետոնից; Այս նյութը էապես տարբերվում էր երկաթից, որ ժամանակ-առ-ժամանակ ներկելու կարիք չուներ։ Երկաթբետոնի հետ օգտագործվում էր նաև մետաղը։

Նմանատիպ նյութեր