211652_close_icon
views-count4968 դիտում article-date 23:20 03-09-2016

Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է

1․ Լոնդոնում կարելի է գտնել մինչև 85 ֆունտ ստերլինգ (մոտ 50.000 ՀՀ դրամ) արժողությամբ սենդվիչ։ 2․Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների մոտ 70%-ը Համաշխարհային Օկիանոսում են բնակվում: 3․Փարիզի զինվորական գերեզմանոցներից մեկում հանգչող Ֆրանսիայի հայազգի հերոսի գերեզմանի հուշարձանի վրա գրված է. «Փառք նրան, ով զոհվեց, որպեսզի Ֆրանսիան ապրի»։ 4․Արագածոտնի մարզի Ձորագյուղ գյուղում կա 4-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող Արշակունիների դամբարան։ 5․Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենափոքր զբոսայգու տրամագիծն ընդամենը 61 սանտիմետր է, իսկ մակերեսը՝ 0,292 մ2։ 6․ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են բրիտանական անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենը և ֆրանսերենը։ 7․Հյուսիսային բևեռային շրջանից դուրս գտնվող սառույցով պատված ջրային տարածությունը ձմռանը կազմում է մոտ 11 մլն կմ²:

Նմանատիպ նյութեր