211652_close_icon
views-count11350 դիտում article-date 14:49 04-09-2016

Երևանում բախվել են Honda-ն ու Volkswagen-ը. 11-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապսես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում Վարդանանց փողոցի 91 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 49-ամյա Մարատ Մովսիսյանի վարած Honda մակնիշի 99 R Տ 199 համարանիշի և 47-ամյա Արա Գալստյանի վարած Volkswagen մակնիշի 41 ՕR 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, 11-ամյա Արման Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Մովսիսյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես գլխավոր ինժեներ: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր