ԱՄՆ Օկլահոմայում տեղի ունեցած երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ Օկլահոմայում տեղի ունեցած երկրաշարժից հետո նահանգապետ Մերի Ֆելինը հայտարարել է արտակարգ դրության մասին: Այս մասին հայտնում է Associated Press.-ը:
Նշվում է, որ այդ ընթացքում կիրականացվեն երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքները:
Աղբյուրի պնդմամբ՝ սա վերջին 5 տարիների ընթացքում ամենահզոր երկրաշարժն է Օկլահոմայում:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/09/03/94570/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել 5․6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Օջախի խորությունը եղել էր 6․6 կմ։ Երկրաշարժը տեղի էր ունեցել Օկլահոմա նահանգի Պաունի քաղաքից 14 կմ հյուսիս արևմուտք։