211652_close_icon
views-count3507 դիտում article-date 19:51 04-09-2016

Կինոմատոգրաֆիայի առաջին քայլը տեղի է ունեցել 1685 թվականին, երբ հայտնագործվեց «կախարդական լուսամփոփը»` տեսախցիկը

Կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են։ 1895 թվականին հայտնագործել են «Շարժվող լուսանկարների» նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել և անվանվել է կինեմատոգրաֆ։ Կինոմատոգրաֆի՝ կինոնկարի որպես ժանր ծնունդը տեղի է ունեցել 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցինների Գրանդ Կաֆե սրճարանի սրահներից մեկում տեղի ունեցավ կինոնկարի առաջին սեանսը։ Կինոմատոգրաֆում առաջին քայլը տեղի է ունեցել 1685 թվականին, երբ հայտնագործվեց «կախարդական լուսամփոփը»` տեսախցիկը։ Երկրորդ քայլը կատարվել է 1791 թվականին Մայքլ Ֆարադեյի և նրա ընկերոջ` Մաքս Ռոջերի կողմից։ Ամբողջ Եվրոպան աշխատում էր, որպեսզի ստեղծվեր մի սարք, որ կարող էր կենդանացնել նկարը։ Ֆարադեյի սարքավորումը կոչվում էր ֆենակիստիսկոպ։ Սարքավորմանը ամրացվում էր հաջորդական նկարների շարք։ Գիտնական Ժոզեֆ Պլատոն զբաղվում էր մի գործով, որը հնարավորություն կտար շարժումը բաժանել մի քանի փուլերի՝ մասերի, օրինակ՝ մարդու շարժումը։ Երբ Ֆարադեյն իր ձեռքում ուներ այդ աշխատանքները, ֆենակիստիսկոպի ավարտուն տեսք ստանալուն շատ քիչ էր մնում։ Երրորդ քայլն արվեց 1877 թվականին։ Այն հնարավոր դարձավ Լուի Դագերի և Ժոզե Նյեպսայի աշխատանքների շնորհիվ։ Կալիֆոռնիայի կառավարիչ Լելանդ Ստենֆորդը և լուսանկարիչ Էդուարդ Մեյբրիջը մի հետքրքիր փորձ կատարեցին։ Լելանդը սիրում էր ձիեր և բանավիճեց Մեյբրիջի հետ այն թեմայի շուրջ, թե արդյոք ձին թռիչքի ժամանակ պոկում է ոտքը գետնից։ Նրանք գտան 60 տեսախցիկներ և շարեցին դրանք վազուղու երկու կողմերում՝ յուրաքանչյուր կողմում 30 հատ։ Նրանց հակառակ կողմում կային փոքր կրպակներ, որտեղ գտնվում էին մարդկանց վերահսկող տեսախցիկները։ Տեսախցիկի և կրպակի միջև ձգված էր ճոպան։ Երբ ձին սկսում էր վազել և հասնում այդ հատվածին, որտեղ տեղադրված էին տեսախցիկները, ոտքով դիպչում էր պարանին, որից հետո սկսվում էր տեսախցիկի աշխատանքը և ստացվում ձիու շարժման մի հատվածի պատկեր։ Դա շարժումը մասերի բաժանելու առաջին փորձն էր։

Նմանատիպ նյութեր