211652_close_icon

Օբաման և Պուտինը1 ժամից ավելի քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները

views-count1991 դիտում article-date 13:49 05-09-2016
Չինաստանի Հանչժոու քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում այսօր հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման, հաղորդում է Ria Novosti-ն։ Հանդիպումը կայացել է Հանչժոուի Միջազգային ցուցասրահում և տևել ավելի քան 1 ժամ։ Առանձին հանդիպման համար կողմերը նախօրեին էին պայմանավորվել։ Կիրակի Օբաման ու Պուտինը «ոտքի վրա էին շփվել», որի ժամանակ Օբաման առաջարկել էր առանձին հանդիպում կազմակերպել։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ամերիկյան կողմից հանդիպմանը ներկա է եղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։ Պեսկովը հայտնել է, որ հանդիպումը տևել է 70 րոպեից ավելի։ Քննարկվել են Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերը, ինչից հետո Պուտինն ու Օբաման ունեցել են առանձնազրույց։

Նմանատիպ նյութեր