2575 դիտում
11:14 06-09-2016
Օբաման հրաժարվել է հանդիպել Ֆիլիպինների նախագահի հետ. պատճառը «շան որդի» արտահայտությունն է եղել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հանդիպումը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ վերջինս վիրավորական արտահայտություն է արել ամերիկյան նախագահի հասցեին՝ անվանելով նրան «շան որդի», հաղորդել է ANC News հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ Տան մամուլի ծառայությանը։
Պատճառը եղել է այն, որ նախագահ Օբաման հանդիպումից առաջ հայտարարել է, որ Դուտերտեի՝ իշխանության գլուխ գալուց հետո այդ երկրում հանցագործության դեմ պայքարի շրջանակներում մոտ 2 հազար մարդ է անհետ կորել, ինչը դուր չի եկել Ֆիլիպինների նախագահին։
«Նախագահ Օբաման երկկողմ հանդիպում չի անցկացնի այս երեկո։ Դրա փոխարեն նա կհանդիպի Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեի հետ»,-հայտնել է Սպիտան Տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Վիրավորանքներին ի պատասխան՝ Օբաման Ֆիլիպինների նախագահին անվանել էր «կոլորիտային անձնավորություն»։
Նմանատիպ նյութեր
2284 դիտում
13:02 06-09-2016
Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից՝ նրան «շան որդի» անվանելու համար
1946 դիտում
15:45 20-10-2016
Ֆիլիպինների նախագահը կրկին «հիշել է» ԱՄՆ-ին ու նրա նախագահ Օբամային՝ անվանելով նրան «շան ծնունդ»
Այս բաժնից
943 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
601 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
628 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին