7667 դիտում
09:42 06-09-2016
Գյուղապետի թեկնածուն խաշլամա է հյուրասիրում՝ որպես ընտրակաշառք. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Ազատավան գյուղում նախընտրական մրցապայքար է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետի թեկնածու, գյուղի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանը ընկած է դռնեդուռ։ Նրան այս օրերին կարելի է տեսնել ամենուր՝ թե՛ դաշտերում աշխատող գյուղացիների կողքին, թե՛ համագյուղացիների տներում։ Ուշագրավն այն է, որ այս թեկնածուն, որը նաև փոստատանն է աշխատում, վերոնշյալ վայրերում հայտնվում է խաշլամայով ամանը ձեռքին։ Նա համագյուղացիների համար խաշլամայի հյուրասիրություն է կազմակերպում և ձեռքի հետ էլ տեղեկացնում, թե ինքն արդեն 1200 ձայն ունի։ «Ուզում եք ընտրեք, ուզում եք չէ, ևս ընտրված պրծած եմ»,- ասում է Պետիկ Ղազարյանը։
Մեր տեղեկություններով՝ գործող գյուղապետ Սարգիս Խաչատրյանն էլ իր հերթին է պատիվ տալիս համագյուղացիներին։ Նա, սակայն, հյուրասիրությունը կազմակերպում է մի փոքր էլիտար ձևով՝ սննդի համար նախատեսված օբյեկտներում։ Գործող գյուղապետն, ի դեպ, նեղսրտած է ավագանու անդամ Պետիկ Ղազարյանից իր հետ մրցակցության մեջ մտնելու համար։ Նա իր դժգոհությունը հայտնում է մտերիմների շրջանում՝ ասելով. «Դպրոցի մոտի հողը տվեցի, որ իրա բիզնեսը զարգացնի, ինքն էլ իմ դեմ դուրս եկա՞վ»։ Հիշեցնենք, որ Ազատավանի գյուղապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2707 դիտում
10:57 21-04-2016
Ամբողջ ժոդովրդին են մեղադրում ընտրակաշառք վերցնելու մեջ. «Չորրորդ իշխանություն»
9489 դիտում
11:06 14-03-2017
Յուրօրինակ ընտրակաշառք. օրինականացվում են անօրինական կառույցները. «Չորրորդ իշխանություն»
10342 դիտում
09:31 30-08-2016
Գյուղապետի թեկնածուի որդին թոշակառու կնոջ է ծեծել. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»