9489 դիտում
11:06 14-03-2017
Յուրօրինակ ընտրակաշառք. օրինականացվում են անօրինական կառույցները. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ՝ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրատարածքում փոխվել է ընտրակաշառք ձևը։ Եթե նախկինում որոշակի ֆիքսված գումարներ էին բաժանում ընտրողներին, այժմ դրանք ապօրինի կառույցների մասսայաբար օրինականացման տեսքով են։ Այս օրերին մասսայաբար սեփականաշնորհվում են ավտոտնակները և հողատարածքները, օրինականացվում են մինչեւ օրս անօրինական համարվող կրպակները։
Մի խոսքով, ջանքեր չեն խնայվում, որպեսզի ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որն ԱԺ ամբողջ հինգերորդ գումարման ընթացքում ծպտուն չի հանել, կրկին հայտնվի խորհրդարանում։ Եվ որպեսզի բնակիչները մտաբերեն, որ այդպիսի ընտրյալ են ունեցել, Մարինյանց փողոցի Շատրվան պուրակի հետնամասում գտնվող նախկին կանաչ գոտու տեղում, որտեղ հիմա շինարարության է ընթանում, տեղադրել են Ռոբերտ Սարգսյանի մեծադիր լուսանկարը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2707 դիտում
10:57 21-04-2016
Ամբողջ ժոդովրդին են մեղադրում ընտրակաշառք վերցնելու մեջ. «Չորրորդ իշխանություն»
7664 դիտում
09:42 06-09-2016
Գյուղապետի թեկնածուն խաշլամա է հյուրասիրում՝ որպես ընտրակաշառք. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»