211652_close_icon
views-count4531 դիտում article-date 16:17 06-09-2016

Էրդողանն առաջարկել է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում, հաղորդում է Reuters գործակալությունը։ Առաջարկը, ինչպես տեղեկացնում է գործակալությունը, նա ներկայացրել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներին Չինաստանի Հանչժոու քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովի ժամանակ։ Նրա խոսքով՝ այդկերպ հնարավոր կլինի լուծել միգրացիոն ճգնաժամը։ Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսային հատվածում ռազմական գործողություններ են անցկացնում, ինչպես իրենք են նշում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, սակայն քրդական տարբեր կազմակեչպություններ հայտնել են, որ գործողությունների մեծ մասն ուղղված է հենց քուրդ զինյալների դեմ։

Նմանատիպ նյութեր