211652_close_icon
views-count6105 դիտում article-date 15:12 06-09-2016

Դուբայի լողափերում այսուհետ խեղդվող մարդկանց կփրկեն ռոբոտները

Դուբայի իշխանությունները ռոբոտ-փրկարարի մոդել են ներկայացրել, որը պատրաստվում են կիրառել լողափերում, այն կապահովի մարդկանց անվտանգությունը, գրում է The National թերթը։ Ռոբոտի երկարությունը 125 սմ է, տեսքը նման է նավակի, և ղեկավարվում է հեռակառավարմամբ, կարող է ընթանալ ժամում մինչև 35 կմ ժամ արագությամբ։ Սարքն ապահովված է էլեկտրական պոմպով, հեշտացնելու համար փոխադրումը և կարող է հաղթահարել մինչև 130 կմ տարածություն։ Ջրում խեղդվող մարդը նրանից կարող է կառչել, մինչև որ տեղափոխվի ափ։ Ռոբոտի քաշը 11 կգ է, աշխատում է մարտկոցներով և կարող է դիմանալ հզոր ալիքներին, ինչպես նաև միաժամանակ տեղափոխել 5 մարդու։ Ամբողջապես լիցքավորված լինելու դեպքում կարող է աշխատել մինչև 90 րոպե և կատարել այդ ընթացքում առնվազն 30 փրկարարական գործողություն։

Նմանատիպ նյութեր