7315 դիտում
17:21 06-09-2016
Ինչո՞ւ էին «Հայացք» մամուլի ակումբ այցելել հաշմանդամների հարցերով փորձագետը, Ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչը և հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն էին ԱՄՆ-ից ժամանած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով փորձագետ Անուշ Քելեշյանը, Ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը և ՀՀ ԱՄՆ դեսպանատնից` ներկայացուցիչ: Ասուլիսին իրենց ներկայությունը ապահովեցին նաև հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց 15 օր կուսուցանվի արևելյան մարտարվեստ, ձիավարություն, նետաձգություն նաև թատերարվեստ:
Այսօր արդեն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ համատեղ «Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվում է իր տեսակի մեջ բացառիկ նախագիծ, որը նպատակ ունի համախմբել հաշմանդամություն ունեցող տարբեր մարդկանց մեկ գաղափարի շուրջ և փոխել կյանքի ռիթմը:
Նախագծի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 6-ից և կտևի 15 օր, որին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող 15 անձինք ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Նրանք պարապելու են 3 տարբեր մարզաձևեր՝ կարատե, նետաձգություն և ձիավարություն:
Լուսանկարներըը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
Նմանատիպ նյութեր
3744 դիտում
16:05 10-05-2015
Հաշմանդամություն ունեցող մարդիկ առաջին անգամ մասնակցեցին կարատեի բաց առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ