211652_close_icon
views-count5794 դիտում article-date 19:30 06-09-2016

Ուֆայի բնակիչները քաղաքի կենտրոնում զբոսնող առյուծի ձագ են հայտնաբերել

Այսօր առավոտյան Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայի կենտրոնական փողոցում բնակիչները առյուծի ձագ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Կորյունը անհոգ զբոսնել է մայթով, երբ նրան նկատել է պատահական անցորդը, ով վերջինիս վզնոցից կապել է ծառին և ահազանգել փրկարարներին: Այս պահին փոքրիկ գիշատիչը գտնվում է առանձին վանդակում, որը տրամադրել են նրան անտառային տնտեսությունում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կորյունը պատկանում է ոմն քաղաքացու, ով նրան անասնաբույժի մոտ է բերել և կորցրել է փողոցում: Այս պահին նա արդեն ուղևորվում է առյուծի ձագի մոտ՝ տուն տանելու նպատակով: Բնապահպանության նախարարությունում հայտնել են, որ կորյունը վտանգավոր չէ բնակիչների համար, քանի այդ տարիքում նրանք չեն հարձակվում մարդկանց վրա:

Նմանատիպ նյութեր