Կրասնոյարսկում մոտորանավակով զբոսնող 4 հոգանոց ընտանիքը ջրահեղձ է եղել. ջրասուզակները դեռ չեն հայտնաբերել նրանց մարմինները
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում՝ Շչուչյե լճում, ջրասուզակները փնտրում են 4 հոգանոց ընտանիքի ջրահեղձ եղած անդամներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգանոց ընտանիքը որոշել էր հանգստանալ լճի ափին: Ընտանիքի հայրը որոշել է մտերիմից վերցված մոտորանավակով զբոսանքի դուրս գալ լիճ, սակայն չի կարողացել կառավարել այն և շրջվել է, ինչի հետևանքով ջուրը լցվել է նավակի մեջ և 4 հոգի ջրահեղձ են եղել, ընդ որում՝ 2 անչափահաս՝ 7 և 8 տարեկան երեխա:
Այս պահին ջրասուզակները դեռ չեն հայտնաբերել ջրահեղծ եղած ընտանիքի անդամների մարմինները:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: