211652_close_icon
views-count6536 դիտում article-date 16:59 07-09-2016

Աշխարհահռչակ աստղերի իսկական անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2009 թ.-ի ապրիլի 18-ին Ասիային նվիրված Բոաոյի համաժողովում Ջեքի Չանն ասել է. «10 տարուց ի վեր է, ինչ Հոնկոնգը վերադարձվել է Չինաստանին, բայց ես այդպես էլ չեմ կարող ասել դա լավ է, թե վատ: Եթե դու բացարձակ ազատ ես, դա մի քիչ քաոսային է ստացվում: Նույն կերպ է նաև Թայվանի հետ»: Իսկ մի քիչ անց Ջեքին ավելացրել է. «Ես քիչ-քիչ հասկանում եմ, որ մենք՝ չինացիներս, պետք է գտնվենք ինչ-որ մեկի հսկողության տակ, այլապես մենք կանենք այն, ինչ մենք ենք ուզում»։ Բացի այդ դերասանը բողոքեց, որ չինական կառավարությունն արգելել է հեռուստատեսությամբ ցուցադրել 2009 թ.-ին նկարահանված «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմը։ Թայվանի և Հոնկոնգի շատ օրենսդրական և այլ նշանավոր գործիչներ միանգամից արձագանքել են Ջեքի Չանի մեկնաբանություններին։ Հոնկոնգի օրենսդիր Լանգ Կվոկ-հանգը ասել է. «Չանը վիրավորել է չինացիներին և չինացիները ընտանի կենդանիներ չեն»։ Հոնկոնգի տուրիզմի գործով զբաղվող խորհուրդն ասել է, որ 164 բողոք են ստացել Ջեքի Չանի խոսքերի համար։ Ջեքի Չանի քարտուղարն ասել է, որ դերասանն ի նկատի է ունեցել միայն զվարճանքների ոլորտը և միտում չուներ վիրավորելու չինացիներին։ Այնուհետև ավելացրել է, որ Չանի խոսքերը սխալ են վերծանել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր