2498 դիտում
15:17 07-09-2016
Օբաման վարում է «անատամ» արտաքին քաղաքականություն. WSJ
8 տարվա ընթացքում ԱՄՆ-ն նախագահ Բարաք Օբամայի կողմից վարած արտաքին «անատամ» քաղաքականության հետևանքով վերածվել է միջազգային գործընթացներին հետևողի։ Նման եզրակացությունէ ներկայացրել The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածի հեղինակը՝ փորձագետ Ուիլյամ Գելստոնը։
Վերջինս հիշեցնում է Չինաստանի օդանավակայանում Օբամայի հետ տեղի ունեցած միջադեպը։ Ըստ նրա՝ չինացի պաշտոնյաները ԱՄՆ-ի նախագահին ու նրա ավագ օգնականին վերաբերվել են աչք ծակող անհարգալից կերպով։
Ընդհանուր հաշվով, Գելստոնը գտնում է, որ միջազգային առաջնորդները բացահայտ ցուցադրում են Օբամայի նկատմամբ իրենց արհամարհանքը։ Այսպես, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը շարունակում է հայտարարել Հարավ-Չինական ծովի նկատմամբ իրենց հավակնության մասին։ Իսկ վերջին ժամանակներս առաջատար պետությունների ղեկավարները մի քանի անգամ ընդգծել են ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ արդեն տարիներ շարունակ ձգձգվող ոի վերջում ձախողված բանակցությունները։
Վերջապես, ձախողվել են նաև Ռուսաստանի հետ Սիրիայում հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները։ Բացի այդ, սիրիացի փախստականների հոսքը ապակայունացրել է Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակից պետություններին։ Ողջ մայրցամաքում ակտիվանում են հակամիգրացիոն տրամադրությունները, ինչը ստիպեց Մեծ Բրիտանիային Եվրամիության կազմից դուրս գալու որոշում կայացնել, թուլացավ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքն ու ազդեցությունը։
Արդյունքում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվեց վերականգնել իր երկրի դիրքը՝ որպես տարածաշրջանում առանցքային խաղացող, չնայած երկրում տիրող ճգնաժամին, մինչդեռ ԱՄՆ-ն հրաժարվեց հետ նահանջել։
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
13:27 04-04-2019
Երկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը վարում և մշակում է կառավարությունը. Վարչապետ
830 դիտում
14:30 04-04-2019
Երևանն առավելագույնս թափանցիկ արտաքին քաղաքականություն է վարում. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
907 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
730 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1780 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել