20163 դիտում
21:12 07-09-2016
Լոռու մարզում Opel-ը մխրճվել է բեռնատարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Արայիկ Պապիկյանի վարած Iveco մակնիշի 800 ԼԼ 36 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 34-ամյա Արամ Անթանեսյանի վարած Opel մակնիշի 34 TL 847 համարանիշի ավտոմեքենաները:
Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարահային ոստիկանության հետաքննիչ Մարտին Վանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոճանապարհը չի համապատասխանում նման մեքենաների երթևեկության համար, քանի որ բեռնատարի շրջադարձի համար այն բավականին տարածք չի ապահովում, ինչի հետևանքով տեղի են ունենում վթարներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+