211652_close_icon

Հայ մարզիկները Ղրղզստանում մասնակցել են մասռեսթլինգի աշխարհի առաջնությանը, այլ ոչ թե քոչվորների համշխարհային խաղերին. «Ժողովուրդ»

views-count2652 դիտում article-date 09:27 08-09-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանում ինչ-որ սպորտսմեններ, իրենց քոչվոր ազգի ներկայացուցիչ համարելով, որոշել են մասնակցել Ղրղզստանում սեպտեմբերի 3-ից 8-ն անցկացվող «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»։ Պարզվեց՝ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցում այդ խաղերին, քանի որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մասնակիցներին «ինքնակոչ մարզիկներ» անվանեց։ Ինքնակոչները «Մասռեսթլիգի ֆեդերացիա» անվանումով ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչներ են։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ նշված ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, թե իրենք Ղրղզստանում մասնակցել են մասռեսթլիգի աշխարհի առաջնությանը, այլ ոչ թե քոչվորների համշխարհային խաղերին, և տեղեկություններ կան, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղյակ է եղել նրանց այցի մասին։ Արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ, կպարզվի մարզիկների՝ Հայաստան վերադառնալուց հետո։ Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն, ինչպես միշտ, «ուղտի ականջում քնած է», քանի որ մեր հրապարակումից հետո միայն հանձնարարվեց մեր դեսպանատանը խոսել ղրղզական կողմի հետ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր