211652_close_icon
views-count2059 դիտում article-date 16:12 08-09-2016

ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշումներ են ընդունվել

Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Հաստատված կարգով հիմք կդրվի ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքների համակարգմանը և պաշտպանական միասնական քաղաքականության իրականացմանը: Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը: Նման բազայի ստեղծմամբ և ներդրմամբ կբացառվեն` սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի նոր նմուշների ստեղծման համար մշակման աշխատանքների կրկնողությունները, ինչպես նաև հստակ կգնահատվեն ռազմական պետական պատվերներ կատարող կազմակերպությունների հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր