211652_close_icon

ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշում է ընդունվել

views-count1304 դիտում article-date 20:33 06-10-2016
Կառավարությունը հաստատել է Ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը: Համապատասխան որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Ըստ այդմ՝ առաջնահերթությունները և աջակցման ձևերը կներառվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերում՝ այդ մասով ապահովելով ոլորտի զարգացման նախադրյալները: ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով տրամադրված պետական արտահանման վարկի շրջանակում ՀՀ ՊՆ կարիքների համար ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ապահովման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Նմանատիպ նյութեր