1798 դիտում
15:28 08-09-2016
ՆԱՏՕ-ն սառը պատերազմի կրկնություն չի ուզում. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հայտարարել է, որ կառույցը հնարավորություններ է փնտրում Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն անցկացնելու համար և ամենևին էլ չի ցանկանում սառը պատերազմի կրկնություն, հաղորդում է Ria Novosti-ն։
«Այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2008 թվականին ռազմական ուժ կիրառեց, նրա զորքերը, որոնք ոչ ոք չի ողջունում, դեռ մնում են Մոլդովայում։ Ռուսաստանը տարանջատեց Ղրիմը և ստեղծեց Ուկրաինայի արևելքում անկայունություն։ Բացի այդ, Եվրոպայում մեծ խուճապ ու մտահոգություն են առաջացնում անսպասելի զորավարժությունները։ Մենք սառը պատերազմ չենք ցանկանում»,-նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն էլ իր հերթին խորացնում է իր ներկայությունը բալթյան երկրներում, Լեհաստանում, տարածաշրջանի հարավ-արևելյան մասում, Ռումինիայում և մեծացնում Սև ծովում իր ռազմածովաին ու ռազմաօդային ուժերի վերահսկողությունը։
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
12:34 28-10-2016
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի չի ձգտում. Սթոլթենբերգ
4263 դիտում
10:24 21-05-2014
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքը՝ պատմության կրկնություն․ ՉԻ
Այս բաժնից
1006 դիտում
18:39 04-01-2025
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
1339 դիտում
18:13 04-01-2025
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին