2416 դիտում
20:06 08-09-2016
Երևանում հանդիսությամբ նշել են Բրազիլիայի անկախության 194-րդ տարեդարձը
Սեպտեմբերի 7-ին Երևանում կազմակերպվել է Բրազիլիայի անկախության 194-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել են ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում լիազորված դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստանում գտնվող բրազիլացի ուսանողներ:
Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ուրախություն հայտնեց հայկական հյուրընկալությունը վայելելու հնարավորության համար: Նրա համոզմամբ՝ Հայաստանը և Բրազիլիան երկկողմանի համագործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ունեն:
Պարոն Մոնտեյրոն շնորհավորեց, ողջունեց և կոչ արեց ծափահարել ընդունելությանը ներկա ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: Մարզիկները արծաթե մեդալներ էին նվաճել Ռիո դե ժանեյրոյում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում:
ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը Կառավարության անունից շնորհավորեց դեսպանին և բրազիլացի ժողովրդին Բրազիլիայի անկախության 194-րդ տարեդարձի առթիվ, ընդգծելով, որ վերջին տարիներն անչափ կարևոր էին երկու երկրների համար:
Նմանատիպ նյութեր
2563 դիտում
23:00 28-01-2015
Արմավիրում մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը. լուսանկարներ
4586 դիտում
20:51 03-09-2018
Արցախն անկախ է համայն հայության միասնականության շնորհիվ. Պետերբուրգում նշել են ԼՂՀ անկախության 27-րդ տարեդարձը
10137 դիտում
00:37 21-09-2019
Անկախության օր․ Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»