211652_close_icon
views-count13230 դիտում article-date 23:06 08-09-2016

Ֆրանսիայում 3 800 մ բարձրության վրա գտնվող ճոպանուղու խցերում ավելի քան 100 մարդ է արգելափակվել

Ֆրանսիայի Մոնբլան լեռան մոտակայքում՝ 3800 մ բարձրության վրա գտնվող ճոպանուղու խցերում 110 մարդ է արգելափակվել: Այս մասին հայտնում է TAСС-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպի պատճառը ճոպանուղու մալուխներն են, որոնք ինչ-որ պատճաով խճճվել են: Ըստ ճոպանուղու տնօրեն Մատյե Դեշավաննեի՝ եղանակային պայմանները բարենպաստ են, սակայն ուղևորների տարհանման համար որոշ ժամանակ կպահանջվի: Դեպի վայր է ժամանել մեկական ուղղաթիռ՝ Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իտալիայից:

Նմանատիպ նյութեր