211652_close_icon
views-count2370 դիտում article-date 20:50 03-05-2016

Մոսկվայում փրկարարները 10 մ բարձրության վրա գտնվող խափանված ատրակցիոնից իջեցրել են 11 հոգու

Մոսկվայի ВДНХ-ի զբոսայգում խափանված ատրակցիոնի պատճառով 11 հոգի հայտնվել են 10մ բարձրության վրա: Այս մասին հայտնում է RBC-ն: Դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ տեխնիկայով և փրկարարական սանդուղքով իջեցրել են բոլոր 11 հոգուն, որոնց մեջ եղել են 2 դեռահասներ: Բարեբախտաբար, ատրակցիոնի խափանման հետևանքով ոչ ոք չի տուժել:

Նմանատիպ նյութեր