211652_close_icon
views-count23461 դիտում article-date 23:32 08-09-2016

Սիրիայում զոհվել է 20-ամյա «քրդերի Անջելինա Ջոլին»

Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերի ժամանակ սեպտեմբերի 7-ին սպանվել է Քրդական զինյալ ջոկատների անդամ, 20-ամյա Ասյա Ռամազան Անտարը: Այս մասին հայտնում է [url=https://life.ru/t/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/901210/v_sirii_poghibla_kurdskaia_andzhielina_dzholi]LifeNews[/url]-ը: Իր անհավանական գեղեցկությամբ նշանավոր դերասանուհուն նմանվելու պատճառով համացանցում նրան կոչում էին «քրդերի Անջելինա Ջոլի»: Քուրդ զինյալ աղջիկը սպանվել է Ջարաբլուսից ոչ հեռու՝ «Իսլամական պետության» դեմ մղված թեժ մարտերի ընթացքում: Աղբյուրի պնդմամբ՝ երիտասարդ աղջիկը 18 տարեկանից զենք է վերցրել ու անդամակցել քրդական զինված ջոկատներին և կռվել «Իսլամական պետության» դեմ՝ Հյուսիսային Սիրիայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր